ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդության քաղաքականության վարչություն

Վարչության պետ՝ Թամարա Թորոսյան
(+37411) 546932

Վարչությունն իրականացնում է երիտասարդական պետական քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանումը, երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում քաղաքականության վերլուծությունը, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրումը, ռազմավարության, հայեցակարգերի ու պետական նպատակային ծրագրերի մշակումը, երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործման համար սոցիալ–տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմանների ու երաշխիքների ստեղծումը, միջազգային (նաև սփյուռքի հետ) երիտասարդական համագործակցության և փոխանակումների զարգացումը:

Վարչության կառուցվածքում ներառված են հետևյալ 2 բաժինները՝

ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ՝  Արմենուհի Պետրոսյան
(+37411) 546931

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ՝ Մարինե Սարգսյան
(+37411) 546931

Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

1. Մշակել օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնել իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնել առաջարկություններ երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ,
2. մշակել և առաջարկություններ ներկայացնել երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգի զարգացման և ներդրման ուղղությամբ, վարել երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում վարչական վիճակագրությունը, իրականացնել երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը, վերլուծել ծառայությունների շուկան՝ երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում, կազմակերպել իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը, 
3. իրականացնել երիտասարդական պետական քաղաքականության քարոզչությունը, ապահովել երիտասարդական պետական քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով, մշակել և իրականացնել միջոցառումներ` երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը   պետական    աջակցություն ցուցաբերելու  նպատակով,
4. ապահովել պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում տարածքային քաղաքականության իրականացումը,
5. իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ միջազզային պայմանագրերի մշակմանր, ապահովել ՀՀ միջազզային պարտավորությունների կատարումը երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում,
6. իր իրավասության սահմաններում աջակցել երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում գիտատեխնիկական զարգացման ուղղություններին, աջակցել երիտասարդական կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը, ապահովել գիտահետազոտական աշխատանքների իրականացումը  երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում,
7. ապահովել տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև  երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում պետական նպատակային ծրագրերին  համապատասխան տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդակւսն, ուսումնական,  գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի  հրապարակումը, գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում՝ միջազգային և  համահայկական) և այլ միջոցառումների կազմակերպումը,
8. աջակցել տեղեկատվական ու փաստաթղթային, խորհրդատվական և
սոցիալական, մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության երիտասարդական ծառայությունների և կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը, երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի իրականացմանը,
9. վերլուծել, ուսումնասիրել և կանխատեսել սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում, դրանց ազդեցությունը պետության քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի վրա, կազմակերպել երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքները, իրականացնել երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառի ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը,
10. քննարկել քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), առաջարկել դրանցում բարձրացված հարցերի լուծման ուղիներ: