ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի ելույթը՝ ֆրանկաֆոնյան «Երիտասարդություն, միասին ապրելու սկզբունքը» խորագրով միջոցառումների շրջանակներում անցկացվող «Ազատ՝ միասին» նախաձեռնության պաշտոնական մեկնարկի արարողությանը

10 հոկտեմբեր 2018
Հարգելի՛ ներկաներ, հյուրե՛ր, ողջունում եմ ձեզ «Երիտասարդություն, միասին ապրելու սկզբունքը» խորագրով միջոցառումների շրջանակներում անցկացվող «Ազատ՝ միասին» նախաձեռնության պաշտոնական մեկնարկի արարողությանը: 

Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում այսօր նախատեսված միջոցառումներից սա, թերևս, ամենաերիտասարդականն է, քանի որ միասնական այս հարթակում իրենց գաղափարները, գործարար ձեռքբերումներն ու հնարավորություններն են համատեղ ներկայացնում բազմաթիվ երիտասարդ գործարարներ Հայաստանից և ֆրանկաֆոն այլ երկրներից: 

Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդներին համագործակցության համատեղ հետաքրքիր և հեռանկարային ծրագրեր ձևավորել: 

Գագաթաժողովի շրջանակներում կարևոր միջոցառումներից մեկում (Ֆրանկաֆոնիայի ավանում, որտեղ տեղի են ունենալու բազմաժանր միջոցառումներ) այսօր հյուրընկալվել են երիտասարդ գործարարները: Լիահույս եմ, որ այստեղ ֆրանկաֆոն ընտանիքի անդամ երիտասարդներին տրամադրված տաղավարներում տեղ են գտել նրանց կողմից իրականացված և կյանքի կոչված հետաքրքիր ու համարձակ բազում գաղափարներ։ 

Հարգելի՛ ներկաներ, կրկին ողջունում եմ բոլորիդ և մեր հյուրերին ասում. «Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ բիբլիական երկիր»:
Ետ գնալ