ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Լևոն Վահրադյանի ուղերձը Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ

02 հուլիս 2018
Հարգելի՛ գործընկերներ, մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ։

Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործ և բեղմնավոր աշխատանք, մասնագիտական ձեռքբերումներ և վերելքներ: Մարզաշխարհի յուրաքանչյուր ներկայացուցչի պես դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստում եք սպորտի զարգացմանը, մարզաձևերի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և քարոզչությանը: 

Հարգելի՛ բարեկամներ, կրկին ի սրտե շնորհավորում եմ՝ ակնկալելով բոլորիդ անաչառ և անկողմնակալ վերաբերմունքը՝ մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ:
Ետ գնալ