ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի ուղերձը՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ

25 մայիս 2018
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: 

Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության ամենապայծառ էջերից է՝ սեփական ուժերով ապրելու իր իրավունքը և իր հայրենիքը պաշտպանելու հայ ժողովրդի հզոր կամքի դրսևորումը: 

Այս տարի ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում Հանրապետության տոնը նշում է որպես անկախության վերականգնման և պետականության հզորացման մեկդարյա ժամանակաշրջանի ամփոփում, որի ընթացքում հայ ժողովուրդն աշխարհին ապացուցեց անկախ ապրելու և արարելու իր անխախտ կամքը: Շարունակելով հաղթահարել նոր փորձություններ, նոր մարտահրավերներ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հպարտորեն և հաստատակամորեն կերտում է իր ապագան՝ զարգացած, ազատ, անկախ Հայաստանում:

Այսօր մենք պարտավոր ենք լինել առավել համախմբված ու միասնական և օգտագործել համայն հայության ներուժն ու հնարավորությունները` ի շահ կարևորագույն համազգային խնդիրների լուծման, ի շահ՝ Հայաստանի Հանրապետության հզորացման:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ:
Ետ գնալ