ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանի ուղերձը՝ Գյումրու «Երիտասարդական պալատի» 3-ամյակի կապակցությամբ

01 ապրիլ 2019
Շնորհավորում եմ Գյումրու «Երիտասարդական պալատի» 3-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ բոլոր «պալատականներին» աշխատանքային եռանդ, երիտասարդական անսպառ ավյուն, հետաքրքիր և համարձակ մտահղացումներ և դրանք իրականացնելու համառություն: 

Ուրախությամբ եմ հիշում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած մեր երևանյան հանդիպումը, որի ընթացքում ձեր հնչեցրած յուրաքանչյուր հարց վկայում էր ձեր հետաքրքրությունների լայն շրջանակը, հայրենիքի նկատմամբ ունեցած սրտացավությունը և հավատը՝ ապագայի նկատմամբ: 

Գյումրու «Երիտասարդական պալատի» սիրելի՛ աշխատակիցներ և կամավորներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ և հույս հայտնում, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ մենք խոսելու ենք ոչ միայն ձեզ հուզող և լուծում պահանջող հարցերի, այլ նաև արդեն իրականացված և կյանքի կոչված ծրագրերի մասին: 

Հաջող գործունեություն և նպատակների իրականացում եմ մաղթում, սիրելի՛ երիտասարդներ: 

ՀՀ սպորտի և երիտասարդությանն հարցերի նախարարի պարտականությունները կատարող, նախարարի 1-ին տեղակալ՝ 

Գաբրիել Ղազարյան
Ետ գնալ