Նախարարի տեղակալ

 Խաչիկ Մայիսի Ասրյան
 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

 Ծննդյան տարեթիվը ,ամսաթիվը,վայրը 
 Ծնվել է 1970թ-ի փետր­վա­րի 13-ին` Սյու­նի­քի մար­զի  Գո­րիս քա­ղա­քում:

 1977-87թթ-ին սովո­րել է Գո­րի­սի թիվ 2 միջն. դպ­րո­ցում: 
 1988-91թթ-ին ծառա­յել է Հե­ռավոր Արևել­քում, Ճա­պո­նա­կան ծո­վի հարևանու­թյամբ` ծո­վա­յին հետևակ:
 1991թ. Սյու­նի­քում, իր նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղ­ծել է ամե­նա­ե­րի­տա­սարդ ջո­կա­տը` "Նժ­դեհ­յան գայ­լա­խումբ" ան­վամբ, որ­տեղ  ընդգրկ­վել են 15-18 տա­րե­կան պա­տա­նի­ներ և երի­տա­սարդ­ներ, որոնք էլ Տաթևում և Հա­լի­ձո­րում ստա­ցել են ֆի­զի­կա-­տեխ­նի­կա-  տակ­տի­կա­կան խիստ մաս­նա­գի­տաց­ված դա­սըն­թաց­ներ: "Նժ­դեհ­յան գայ­լա­խումբ" ջո­կա­տով մաս­նակ­ցել է (1991-1994թթ.) Լա­չինի,  Սաֆ­յա­նի, Սվա­րա­սի­ի, Գո­րի­սի և Կա­պա­նի սահ­ման­նե­րի պաշտ­պա­նա­կան մար­տե­րին:
1991-95թթ. սովո­րել և ավար­տել է Գո­րի­սի "Սյու­նիք" ինս­տի­տու­տի իրա­վա­բա­նա­կան ֆա­կուլ­տե­տը, մի­ա­ժա­մա­նակ մար­զե­լով թվով 90-100 պա­տա­նի­նե­րի և երի­տա­սարդ­նե­րի` արևել­յան մար­տար­վեստով: 
1992-93թթ-ին նկա­րա­հա­նել է "Ար­յան հետ­քե­րով" գե­ղար­վես­տա­կան տե­սա­ֆիլ­մը` նվիր­ված ար­ցախ­յան հե­րո­սա­մար­տին:
1994թ-ի աշնա­նը Կա­պա­նում, Սյու­նի­քի օլիմ­պի­ա­դա­յում 3 կմ վազ­քա­տա­րած­քում դար­ձել է բա­ցար­ձակ չեմ­պի­ոն:
1996-97թթ-ին աշխա­տել է Սյու­նի­քի մար­զա­յին ոս­տի­կա­նու­թյու­նում` որ­պես ու­ղեկ­ցող խմ­բի հրա­մա­նա­տար: 
199-ին Սանկտ-­Պե­տեր­բուր­գում մաս­նակ­ցել է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-­ի եռամս­յա ռե­ժի­սո­րա­կան և պրոդ­յու­սե­րա­կան դա­ս­ըն­թաց­նե­րին և ստա­ցել հա­մա­պա­տաս­խան վկա­յա­կան:
1999թ-ի հոկտեմ­բե­րի 9-16-ը` ք. Կա­պա­նում կազ­մա­կեր­պել է հայ-­ռու­սա­կան բա­րե­կա­մու­թյան մի­ջազ­գա­յին 1-ին կի­նո­փա­ռա­տո­նը, որ­տեղ նաև հիմ­նադ­րել է "Սյու­նիք" կի­նո­ըն­կե­րու­թյու­նը, որն էլ դպ­րո­ցա­կան­նե­րի և ու­սա­նող­նե­րի շր­ջա­նում իրա­կա­նաց­րել է մշա­կու­թա­յին, սպոր­տա­յին, ար­վես­տին վե­րա­բե­րող բազ­մա­բո­վան­դակ մի­ջո­ցա­ռում­ներ:
2002թ-ի սեպտեմ­բե­րի 26-ին հիմ­նադ­րել է "Սյուն­յաց Ար­ծիվ­ներ" երի­տա­սար­դա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունը:
2002թ-ի սեպ­տեմ­բե­րից մինչև 2012թ-ի մարտը Լեռ­նա­հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պել է 2020-ից ավել բազ­մա­բո­վան­դակ հայ­րե­նա­սի­րա­կան մի­ջո­ցա­ռում­ներ:
2010թ-ի հուն­վա­րի 27-ին հիմ­նադ­րել է «Հա­յոց Ար­ծիվ­ներ» հայ­րե­նա­սի­րա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունը:
2010թ-ի փետր­վա­րից մինչև 2012թ-ի  մարտը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում կազ­մա­կեր­պել է 380-ից ավել հայ­րե­նա­սի­րա­կան բազ­մա­բո­վան­դակ մի­ջո­ցա­ռում­ներ(www.hayocartsivner.am):
2011թ-ին Հայոց Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ազգային բանակի տարբեր զորամասերում իրականացրել է 20 խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք (www.hayocartsivner.am):

Հիմնադրել է.

26.04
.2003թ.` "Նժդեհ­յան մր­ցա­նակ" ամե­նամ­յա մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյունը
16.05.2003թ.` Գ. Նժդե­հի ան­վան կա­րա­տե­ի ման­կա­պա­տա­նե­կան ամե­նամ­յա բաց առաջ­նու­թյունը
22.04.2004թ.` "Լեռ­նա­հա­յաս­տա­նի Ար­ծիվ" ոսկ­յա հուշ­ա­մե­դալը
09.06.2005թ.` "Ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան ծրագ­րե­րի իրա­կա­նաց­ման կենտ­րոնը"
09.06.2005թ.` "Սյու­նի­քի ու­սա­նող­նե­րի մի­ու­թյունը"
27.01.2010թ.` "Հայոց Արծիվ" ոսկյա հուշամեդալը 
2005-09թթ. սովո­րել և ավար­տել է ՀՀ ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի պե­տա­կան ինս­տի­տու­տը` "Փր­կա­րար գործ" մաս­նա­գի­տու­թյամբ: 
2007թ-ի հու­լի­սի 14-ից աշ­խա­տում է որ­պես ՀՀ սպոր­տի և երի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի փոխ­նա­խա­րար: 
2008-09թթ. սովո­րել և ավար­տել է Եվ­րո­պա­յի խորհր­դի քա­ղա­քա­կան դա­սըն­թաց­նե­րի երևան­յան դպ­րո­ցը:
Հայաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան Կու­սակ­ցու­թյան Խորհր­դի ան­դամ է: Քիք-­բոք­սին­գի մի­ջազ­գա­յին ֆե­դե­րա­ցի­ա­յի Պատ­վա­վոր ան­դամ է: Շո­տո­կան կա­րա­տե­ի ֆե­դե­րա­ցի­ա­յի ան­դամ է, ու­նի սև գոտի:
 
Պարգևատրվել է.

Հայա
ստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհակալագրերով (15.12.2008թ., 21.08.2011թ.):
"Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ" ոսկյա հուշամեդալով /14.11.04թ./, Երկրապահ Կամավորական Միության հուշամեդալով /19.03.05թ./, ՀՀ ՊՆ "Գարեգին Նժդեհ" հուշամեդալով /23.09.05թ./, "Մահապարտ" ոսկյա հուշամեդալով` "Արծիվ Մահապարտներ" միության կողմից /18.01.07թ./, "Հանուն հայրենիքի" հուշամեդալով /06.03.07թ./, ՀՀ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./, "Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի" հուշամեդալով` Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից /31.01.08թ./, ՀՀ ՊՆ "Անդրանիկ Օզանյան" հուշամեդալով /01.02.08թ./, "Մայրական երախտագիտություն" հուշամեդալով /ԼՂՀ, 23.11.08թ./, "Վազգեն Սարգսյան" շքանշանով` "Արծիվ մահապարտներ" միության կողմից /20.05.09թ./, ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալով /20.11.2009թ./, ՀՀ Ոստիկանության "Համագործակցության ամրապնդման համար" մեդալով /19.12.2009թ./, "Հայոց Արծիվ" մեդալով` "Անմար կրակներ" ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից /28.01.2010թ./, ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` "Ոսկե հուշամեդալով" /22.12.2010թ./, ՀՀ ՊՆ "Վազգեն Սարգսյան" հուշամեդալով /05.02.2011/, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով /11.02.2011/, "Զորավար Անդրանիկ" հայրենասիրական հասարակական կազմակերպության "Անդրանիկ Զորավար" մեդալով /07.05.2011/, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության կողմից "Արտաշատի սահմանապահ ջոկատի 55 ամյակ" հուշամեդալով /16.05.2011թ./, "Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա"-ի կողմից "Հայրենիքի պաշտպանության" համար կրծքանշանով /24.09.2011/,ՀՀ ՊՆ-ի "ՀՀ Զինված Ուժեր 20 տարի" հոբելյանական մեդալով /24.12.2011/, ինչպես նաև 130-ից ավել պատվոգրերով:
 
Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:




Մեր հասցեն՝ ՀՀ, Երևան 0001, Աբովյան փ. 9    Հեռ.՝ +374 (10) 546933     Էլ–փոստ՝ info@msy.am
Կայքի նախագծումը և պատրաստումը Web Design Studio