ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Հայ մարմնամարզիկների արդյունքները աշխարհի առաջնությունում

09 հոկտեմբեր 2017
Կանադայի Մոնրեալ քաղաքում ավարտվել է հոկտեմբերի 2-ից 8-ն ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Վահագն Դավթյանը:
Ավելին

Նախարարն ընդունել է ըմբշամարտի համաշխարհային միության պատվիրակ Ֆերենց Ջիարմատիին

06 հոկտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) պատվիրակ Ֆերենց Ջիարմատիին:
Ավելին

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը մարզական կոչումներ է շնորհել Մաքսիմ Մանուկյանին, Բաբկեն Շահազիզյանին և Տիգրան Կիրակոսյանին

06 հոկտեմբեր 2017
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ» կոչումն է շնորհել հունա-հռոմեական ըմբշամարտի 2017 թվականի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանին և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի արծաթե և բրոնզե բազմակի մեդալակիր Տիգրան Կիրակոսյանին:
Ավելին

Հայ-ռուսական երիտասարդական 3-րդ համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-ից 18-ը Չարենցավանում

06 հոկտեմբեր 2017
Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հայ-ռուսական երիտասարդական 3-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմկոմիտեի անդամների նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Ավելին

Նախարարությունում հյուրընկալվել է «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Դմիտրի Գլուշկոն

05 հոկտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ընդունել է «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Դմիտրի Գլուշկոյին:
Ավելին

Ստորագրվեց համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միջև

04 հոկտեմբեր 2017
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրվեց համաձայնագիր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին:
Ավելին

Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության առաջին գյուղական մարզական խաղերը

04 հոկտեմբեր 2017
Հոկտեմբերի 1-3-ը Վանաձորում անցկացվեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած առաջին գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մարզային փուլում հաղթած և եզրափակիչ դուրս եկած 100 մասնակիցները մրցեցին հնգամարտ մրցաձևում:
Ավելին