ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Եվս մեկ բրոնզե մեդալ՝ 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում

26 հուլիս 2017
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր:
Ավելին

Կոտ դը Իվուարում վազորդ Տիգրան Մկրտչյանը դուրս է եկել 400 մետր վազք մրցաձևի եզրափակիչ

26 հուլիս 2017
Ֆրանկաֆոնյան 8-րդ խաղերին մասնակցող ՀՀ մարզական պատվիրակության անդամ, վազորդ Տիգրան Մկրտչյանը, 400 մետր վազք մրցաձևում ցուցաբերելով 48,36 վայրկյան արդյունք, իրավունք է ձեռք բերել պայքարը շարունակել եզրափակչում:
Ավելին

Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել ջրագնդակի պատանիների ՀՀ առաջնության եզրափակիչ մրցումներին

25 հուլիս 2017
Ավարտվել է Երևանում ընթացող ջրագնդակի պատանիների ՀՀ առաջնությունը, որի եզրափակիչ մրցումներին և պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա է գնտվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:
Ավելին

Նախարարն ընդունել է Համա-Հ.Մ.Ը.Մ-ական 10-րդ մարզախաղերի կազմակերպիչներին

25 հուլիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ) ներկայացուցիչներին՝ Հ.Մ.Ը.Մ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի ղեկավարությամբ:
Ավելին

Ֆրանկաֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակությունը նվաճել է ևս մեկ մեդալ

25 հուլիս 2017
Ֆրանկաֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակություն նվաճել է ևս մեկ՝ արծաթե մեդալ:
Ավելին

Հունգարական Գյոռ քաղաքում մեկնարկել է Եվրոպական Օլիմպիական փառատոնը

24 հուլիս 2017
Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը, հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, ձյուդոյիստներ Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գևորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը, ատլետ Դավիթ Սարգսյանը, մարմնամաիզիկներ Ժորա Սմբատյանը և Անահիտ Ասադուրյանը:
Ավելին

Մեկնարկել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունը

24 հուլիս 2017
Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում (ք. Երևան, Ն. Տիգրանյան-15), պետական աջակցության շրջանակում մեկնարկել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունը:
Ավելին