ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Տոկիոյում hայ ծանրորդները նվաճեցին մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ

23 հունիս 2017
2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) դարձել է Տոկիոյում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Ավելին

Հայտնի են առցանց դրամաշնորհային համակարգի 2017թ. երրորդ եռամսյակի մրցույթի արդյունքները

22 հունիս 2017
Հունիսի 20-ին ամփոփվեցին «Առցանց դրամաշնորհային համակարգի» 2017թ. երրորդ եռամսյակի անկախ փորձագիտական քննության արդյունքները: Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2017թ. երրորդ եռամսյակի մրցույթին սահմանված ժամկետներում ներկայացվել են ֆորմալ պահանջներին բավարարող 17 դրամաշնորհային ծրագրեր:
Ավելին

Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի 2017 թվականի հաղթողները

21 հունիս 2017
Վանաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի, այս մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում հաղթած, նախադպրոցական հաստատությունները:
Ավելին

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ԱՄՆ խաղաղության կորպուսի հետ

20 հունիս 2017
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԱՄՆ խաղաղության կորպուսի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Ավելին

Կայացավ «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծի հանրային քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը

20 հունիս 2017
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում կայացավ «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծի հանրային քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը՝ 2017 թ. հունիսի 7-ին տեղի ունեցած առաջին հանդիպման արդյունքում ստացված սկզբունքային առաջարկությունների ներառմամբ լրամշակված նախագծի տարբերակը կրկին հանրության դատին ներկայացնելու համար:
Ավելին

Ջրացատկորդներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները Եվրոպայի առաջնությունում բավարարվել են 6-րդ տեղով

19 հունիս 2017
Կիևում ավարտված ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ջրացատկի հավաքականի անդամներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները սինքրոն ցատկ մրցաձևում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը (368 միավոր):
Ավելին

ՀՀ ծանրամարտի երիտասարդական հավաքականը Տոկիոյում մասնակցում է աշխարհի առաջնությանը

19 հունիս 2017
ՀՀ ծանրամարտի երիտասարդական հավաքականը Տոկիոյում մասնակցում է աշխարհի առաջնությանը:
Ավելին