ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աջակցություն երիտասարդներին

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ինքնաթիռի տոմսի ծախսի փոխհատուցում տրամադրում է 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներին կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև 5-հոգանոց խմբի անդամներին հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար՝ 

1)միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթաժողովներ, նիստեր, 

2)միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ, 

3)միջազգային գիտատեխնիկական մրցույթներ, 

4)միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ, 

5)միջազգային ինտելեկտուալ մրցույթներ, 

6)միջազգային ստարտափ ծրագրեր: 

Ինքնաթիռի տոմսի ծախսի փոխհատուցում տանալու համար միջոցառման մասնակիցները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն դիմում պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի մարտի 4-ի N 40-Ա/1 հրամանով հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան: