ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ «Նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը հրդեհի վտանգի առաջացման ժամանակ» թեմայով

27 հունիս 2014
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր անցկացվել է «Նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը hրդեհի վտանգի առաջացման ժամանակ» թեմայով տակտիկական ուսուցում` համաձայն նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2014 թվականի հիմնական միջոցառումների պլանի:

Ուսուցման նպատակն էր ուսումնասիրել և գնահատել Նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների և ՔՊ կազմավորումների փոխհամագործակցության արդյունավետությունն արտակարգ իրավիճակների պայմաններում  իրականացվող աշխատանքների (հրդեհների կանխարգելում, հրդեհաշիջում և դրանց հետևանքների վերացում) ընթացքում:

Ուսումնավարժությանը մասնակցում էին նախարարության աշխատակիցները, ՔՊ կազմավորումները և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները (Ժորիկ Համբարձումյան, Ռուզաննա Բերբերյան, Արսեն Սարոյան, Կորյուն Արզումանյանը), որոնք էլ իրենց փորձով,գիտելիքներով ու խորհուրդներով կիսվեցին ներկաների հետ:
Ետ գնալ