ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարությունում անցկացվել են շտաբային մարզումներ

27 մարտ 2015
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր՝ մարտի 27-ին, նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ անցկացվել են շտաբային մարզումներ, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ գնդապետ Ա. Ղալեչյանը, փոխգնդապետ Ա. Մելքումյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ գնդապետ Գ. Վիրաբյանը, նախարարության օպերատիվ խումբը, պահեստային կառավարման կետի հաշվարկային խմբերը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: 
Մինչ շտաբային մարզումները սկսելը նախարարության դահլիճում քննարկվել են դրանց վերաբերող մի շարք հարցեր:
Ետ գնալ