ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարության պահեստային կառավարման օպերատիվ խմբի անդամները մասնակցել են ուսումնավարժանքին

26 մարտ 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ նախարարության քաղաքացիական պաշտպանության շտաբային մարզումների օպերատիվ խմբի անդամները եղել են պահեստային կառավարման կետում և մասնակցել պահեստային կառավարման կետի օպերատիվ խմբի և նախարարության անձնակազմի ֆունկցիոնալ պարտականություների ստուգման թեմայով շտաբային ուսումնավարժանքին: 

Ուսումնավարժանքն անցկացվել է համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող 2018 թվականի հիմնական միջոցառումներով սահմանված ժամանակացույցի: 

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերի կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արման Խաչիկյանը:
Ետ գնալ