ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրամանատարաշտաբային ուսումնավարժանք «Նախարարության գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով

04 նոյեմբեր 2014
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 4-ին, անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք «Նախարարության գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով: 

Մինչ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի սկսվելը նախարարության դահլիճում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուսումնավարժանքի նախապատրաստման և անցկացման գործընթացը, տագնապի ժամանակ կառավարման կետի աշխատանքային խմբերի և անձնակազմերի գործողությունները: 

Ուսումնավարժանքի ընթացքում ստուգվել են աշխատանքային խմբերի կառավարման կետի, կապի ու ազդարարման աշխատանքների վիճակը:

Միջոցառումն ամփոփել է ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետը՝ ՔՊ կազմավորումների ղեկավարների և ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ:
Ետ գնալ