ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ՝ «Հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը նախարարությունում» թեմայով

07 հոկտեմբեր 2014
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք «Հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը նախարարությունում» թեմայով: 
Ուսումնավարժանքի նպատակն էր պարզել հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ կառավարման համակարգի և միջոցների՝ ուսումնավարժության ղեկավարման շտաբի, կապի և ազդարարման համակարգի, կառավարման կետի, արդյունքների վերլուծությունը նախապատրաստող խմբի պատրաստականությունը: 

Ուսումնավարժությանը մասնակցում էին նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցները, նախարարության տարահանման հանձնաժողովը, ՔՊ կազմավորումները և ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության ավագ սպա Ա. Մուսայելյանը:
Ետ գնալ