ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անձնակազմի կառավարման բաժին

Բաժնի պետ`  Հասմիկ Վարդանյան
(+37411) 52 85 95 

Բաժինը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է նախարարության աշխատակազմի անձնակազմի հետ կապված կադրային աշխատանքները: 

Բաժնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝
1. Իրականացնել Նախարարի և աշխատակազմի ղեկավարի անձնակազմի կառավարման վերաբերյալ հրամանների նախագծերի պատրաստում, հաշվառում, դրանց բնօրինակների պահպանության (արխիվացման) և առաքման հանձնելու ու աշխատողներին տեղեկացնելու, աշխատանքային պայմանագրերի կնքման, լուծման և հաշվառման հետ կապված, ինչպես նաև աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի ամփոփման աշխատանքներ,
2. իրականացնել աշխատակազմի աշխատողների (այդ թվում նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների  և փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների) արձակուրդների ժամանակացույցի կազմման, աշխատանքային ստաժի հաշվարկման, զինապարտության հաշվառման և ամրագրման, գործուղման վկայականների տրամադրման, ինչպես նաև աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքներ,
3. հաշվառել Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները` (աշխատանքային ծրագրերի կատարողականների) անմիջական ղեկավարների եզրակացություններով, կազմել ամփոփ տեղեկանք,
4. մշակել աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի և դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերը,  իրականացնել աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքներ, 
5. ապահովել աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ, ինչպես նաև  Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև այդ պաշտոնները զբաղեցնող տնօրենների և նախարարության աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական և անցկացման, ինչպես նաև այդ մրցույթների և ատեստավորումների հարցաշարերի, հարցատոմսերի մշակման և հրապարակման աշխատանքները, կազմել ատեստավորման ենթակա անձանց ցանկերը,
6. իր իրավասությունների սահմաններում մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` նախարարության հայտի նախագծի մշակման աշխատանքներին, իրականացնել աշխատակազմի անձնակազմի կառավարման գծով վիճակագրական աշխատանքներ,
7. իրականացնել Նախարարության աշխատանքային, կարգապահական ներքին կանոնների պահպանման վերահսկողության,  աշխատակազմի մուտքի ժամանակավոր անցագրերի տրամադրման և հաշվառման, նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման, ինչպես նաև անձնակազմի կառավարման հարցերով նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպություններին և փակ բաժնետիրական ընկերություններին մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքներ: